ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

827-Ա 06.03.2018թ.

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԱՆՎՃԱՐ ԿԱՅԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


    
Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N 90-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամ կամ այդպիսի հաշմանդամներ փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձի դիմումը.
1.Սույն որոշման հավելվածում նշված անձին, 2018 թվականի համար, տրամադրել ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված անձին տրամադրել անվճար կայանման թույլտվության կտրոն:
3.Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձին, որ 2019 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումը կարող է ներկայացվել սկսած 2018թ. դեկտեմբերի 1-ից:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը:

               

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ