Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

83-Ա 17.01.2020թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ «ԵՐԵՎԱՆԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածը և Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 41-րդ կետի 4-րդ ենթակետը.
1.Երևան քաղաքի սեփականությունը համարվող տրանսպորտային միջոցներն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին՝ համաձայն հ.1 հավելվածի:
2.Տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հ.2 հավելվածի:
3. Հանձնարարել հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշման ընդունումից հետո իրականացնել տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի և հանձնաժողովի նախագահի վրա:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ