Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

840-Ա 25.03.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ «ԷՌՆԵՍՏ ԹԵԼՄԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.13 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ
ՌՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» №319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի «Էռնեստ Թելմանի անվան հ.13 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի 2019թ. մարտի 13-ի նիստի հ.9 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 18.03.2019թ. h.124641 զեկուցագիրը`
1.Երևանի «Էռնեստ Թելմանի անվան հ.13 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Ռուզաննա Սարգսի Գրիգորյանի հետ 2019 թվականի մարտի 25-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (25.03.2019թ.– 25.03.2024թ.)` ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ