Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.03.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

924-Ա  22.03.2017թ.

ՎՐԱՑԱԿԱՆ  ՓՈՂՈՑԻ  Հ.7  ՇԵՆՔԻ  ԴԻՄԱՑ ԳՏՆՎՈՂ  ԱՎՏՈՏՆԱԿԻ  
ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ  ՎԱՃԱՌՔԻ  ՁԵՎՈՎ  
ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
          

Վարչական  ակտի  ընդունման  համար  հիմք  է  հանդիսացել Յունիկ Սարգսյանի լ/ա Տիգրան  Սարգսյանի   դիմումը` Վրացական  փողոցի  հ.7  շենքի  դիմաց  գտնվող,  2015 թվականի հունվարի 30-ի ըստ կտակի ժառանգության իրավունքի հ.44 վկայագրի Յունիկ Սարգսյանին փոխանցված ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 24.08.2005թ. հ.2070142 վկայական) զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու  մասին:
 Համաձայն  ՀՀ  կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր  հատակագծի՝  Վրացական փողոցի հ.7 շենքի  դիմացի  հողամասը  գտնվում  է բնակավայրերի  նպատակային  նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման  գոտում, որն իր մեջ  կարող է  ներառել  և  բնակելի և հասարակական  կառուցապատում:
Քննարկվող հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի  2-րդ  կետի  1,2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 4-րդ գոտում /ծածկագիր`01-003-217-034/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 318-րդ հոդվածով, ՀՀ կառավարության  2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ,  Երևան քաղաքի  ավագանու  2016  թվականի  դեկտեմբերի 21-ի  հ.648-Ն որոշմամբ հաստատված ծրագրով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  ճարտարապետության  և  քաղաքաշինության  վարչության  07.03.2017թ. հ.18-06/1-Ս-921  եզրակացությունը.
1.Վրացական փողոցի  հ.7 շենքի դիմաց գտնվող, ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա Յունիկ Սարգսյանին փոխանցված ավտոտնակի   զբաղեցրած  115.7քմ  մակերեսով  հողամասն  ուղղակի  վաճառքի ձևով օտարել (վաճառել)  իրեն՝  Երևան  քաղաքի  հողերի  տարածագնահատման 4-րդ գոտու  կադաստրային  արժեքով,  որը  կազմում  է 1906273 (մեկ միլիոն ինը հարյուր վեց հազար երկու հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.ՀՀ  կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն  որոշմամբ  հաստատված  կարգի  26-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Վրացական փողոցի  հ.7 շենքի դիմաց գտնվող 115.7քմ հողամասի գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը  սահմանել  բնակելի  կառուցապատման:
3.Վրացական փողոցի հ.7 շենքի դիմաց գտնվող ավտոտնակին  տրամադրել  <<Վրացական փողոց, հ.7/8>> հասցեն:
4.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Արաբկիր վարչական շրջանի  ղեկավարին:
5.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության  պետ Արսեն  Ամյանին` Երևանի  քաղաքապետի անունից,  Յունիկ Սարգսյանի  հետ  կնքել  հողամասի  առուվաճառքի  պայմանագիր:
6.Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
7.Տեղեկացնել  հողօգտագործողին, որ հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում  հողամասի  կադաստրային  արժեքը  չվճարելու   դեպքում՝ սույն  որոշումը  համարվում  է ուժը  կորցրած:
8.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
9.Սույն որոշումը  կարող է  վարչական  կարգով  բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
10.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
11.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ