Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.03.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

925-Ա  22.03.2017թ.

ՆԱՆԱ ԱԹՈՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նանա Աթոյանի դիմումը՝ Քանաքեռ ՀԷԿ,  Բանավանի  թիվ 1ա հասցեում  գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող կրպակի (անշարժ գույքի սեփականության  /օգտագործման/ իրավունքի գրանցման 13.11.2007թ. հ.2513935 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Քանաքեռ ՀԷԿ, Բանավանի թիվ 1ա հասցեում գտնվող գույքի կադաստրային արժեքը կազմում է 2.075.136 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 75-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված  հավելվածի  դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  վարչության  07.03.2017թ.  հ.18-06/1-Ա-1277 եզրակացությունը.
1.Լիազորել  Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի  Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված  կարգով,  Երևանի քաղաքապետի   անունից,  Նանա Աթոյանի հետ կնքել  համաձայնագիր` Քանաքեռ ՀԷԿ,  Բանավանի  թիվ 1ա հասցեում գտնվող կրպակի զբաղեցրած  40.64քմ մակերեսով  հողամասի  համար,  22.10.2007թ.  կնքված վարձակալության հ.25214 պայմանագրի  գործողության  ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի  հետևյալ  փոփոխություններն  ու  լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության   ժամկետը երկարացվել է  մինչև  2020  թվականի  հունվարի 31-ը>>.
2)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով  իրականացնելու կապիտալ շինություն)`>> բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին» բառերը.
4)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության  դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
5)պայմանագրի  8-րդ կետը  շարադրել հետևյալ  բովանդակությամբ.
<<8. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի  5 (հինգ) տոկոսը, որը  14143 ՀՀ դրամ է: Տվյալ հողամասի կադաստրային  արժեքը  1 քմ-ի համար՝ 6960 ՀՀ դրամ  է>>:
2.Սեփականության իրավունքով Նանա Աթոյանին պատկանող կրպակին  /13.11.2007թ. հ.2513935 վկայական/ տրամադրել «Քանաքեռ ՀԷԿ, հ.1/2»  հասցեն:  
3.Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը  3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության  վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի  ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման  վարչությունների  պետերի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:
    


   
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ