Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.03.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

927-Ա  22.03.2017թ.

    ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՓՈՂՈՑԻ Հ.125/4 ԵՎ Հ.125/8 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ  ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ  ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ  ՀԱՄԱՐ  ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ  ՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ  ՆՊԱՏԱԿՈՎ  ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԸ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
  

   
Վարչական  ակտի  ընդունման  համար  հիմք  է հանդիսացել Հասմիկ Մանասյանի լ/ա  Հուսիկ Բաբայանի  դիմումը՝ նախագծման  թույլտվության  հիման  վրա  մշակված բնակելի տունը ոչ բնակելի տարածքի վերակառուցման, մուտքի վերակազմակերպման և ցուցափեղկերի իրականացման համար աշխատանքային նախագիծը  համաձայնեցնելու և շինարարական  թույլտվություն  ստանալու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.հ.15062015-01-0069, 11102016-01-0129 վկայականները և 28.02.2017թ. տրամադրված  հ.01/18-Բ-350-119  շինարարության  թույլտվությունը։     
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված ծրագրով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի  44-րդ  կետի ժբ) ենթակետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.03.2017թ. հ.18-08/1-Բ-350 եզրակացությունը.
1.Սեբաստիայի փողոցի h.125/4 և h.125/8 հասցեներում կառուցապատվող հողամասին հարող և ճարտարապետաշինարարական նախագծերով առանձնացված՝ 29.5քմ մակերեսով տարածքը (հողամասը) վարձակալության իրավունքով տրամադրել Հասմիկ Մանասյանին` շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում շինարարական հրապարակի սահմաններում ներառելու համար:
2.Լիազորել Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին, Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հասմիկ Մանասյանի հետ, 28.02.2017թ. մինչև ավարտված շինարարության շահագործման փաստագրման օրը ժամկետով, կնքել վարձակալության պայմանագիր՝ տարեկան վարձավճարը սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3 (երեք) տոկոսի չափով։ Քննարկվող հողամասը գտնվում է տարածագնահատման 6-րդ գոտում։
3.Քննարկվող՝ 29.5քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով  հաստատված  հատակագծով,  որի   թողարկման համար սահմանել 7-օրյա ժամկետ։
4.Ընդունել  ի  գիտություն, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով կողմերի իրավունքները  և  պարտավորությունները  դադարում  են։
5.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագրից  ծագող իրավունքը՝ ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու օրը։
7.Սույն որոշումը կարող է  վարչական  կարգով բողոքարկվել  Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝  երկամսյա  ժամկետում։
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքա¬շինության, անշարժ գույքի կառավարման, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերի վրա:
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  
             


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ