Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.03.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    


928-Ա  22.03.2017թ.   


ՆԱՐ-ԴՈՍԻ  ՓՈՂՈՑԻ  Հ.73  ՇԵՆՔԻ  ԲԱԿՈՒՄ  ԳՏՆՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ   ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՈՒ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ   ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻՆ  ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 


Վարչական  ակտի  ընդունման  համար  հիմք  է  հանդիսացել`  Էդգար Չեմբերյանի  դիմումը` Նար-Դոսի փողոցի հ.73 շենքի բակում գտնվող պահեստի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման  15.02.2005թ. հ.1173385  վկայական) զբաղեցրած հողամասի համար  կնքված  վարձակալության  պայմանագրի  գործողության  ժամկետը  երկարացնելու  մասին:
Անշարժ  գույքի  կադաստրային  արժեքը  կազմում  է`  3108020  ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունք-ների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով,  ՀՀ  կառավարության  2005թ.  դեկտեմբերի  29-ի  հ.2387-Ն  որոշմամբ,  Երևան  քաղաքի  ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված  հավելվածի դրույթներով,  հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  վարչության  04.03.2017թ.  հ.18-06/1-Չ-66  եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Էդգար Չեմբերյանի հետ կնքել համաձայ-նագիր` Նար-Դոսի փողոցի հ.73 շենքի բակում գտնվող պահեստի   զբաղեցրած 37.1քմ մակերեսով հողամասի համար 04.02.2005թ. կնքված վարձակալության հ.23/35-1109 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 18-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է  մինչև  2020  թվականի  հունվարի 31-ը>>.
2)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու  կապիտալ շինարարություն)`>> բառերը.
3)պայմանագրի  4.4  ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.>> բառերը.
4) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշ-տության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
5)պայմանագրի  8-րդ կետը  շարադրել հետևյալ  բովանդակությամբ.
 «8.Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5 (հինգ) տոկոսը, որը կազմում է 47024 ՀՀ դրամ, տվյալ հողամասի կադաստրային արժեքր 1 քմ-ի համար՝  25350  ՀՀ դրամ  է.>>։
2.Էդգար Չեմբերյանին պատկանող  պահեստին տրամադրել  <<Նար-Դոսի փողոց, հ.71/9>> հասցեն:
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնույթններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի  ղեկավարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության  վարչական դատարան՝   երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի  անշարժ գույքի կառավարման  վարչության  պետի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ