Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.03.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

930-Ա  22.03.2017թ.   

ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅԻ   Հ.3  ՇԵՆՔԻ  ԴԻՄԱՑ  ԳՏՆՎՈՂ  ՏԱՂԱՎԱՐԻ   ԶԲԱՂԵՑՐԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՀԱՄԱՐ  ԿՆՔՎԱԾ  ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ  ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մուշեղ Տերյանի  դիմումը՝  Կոմիտասի պողոտայի հ.3 շենքի դիմաց գտնվող տաղավարի  (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 01.11.2006թ. հ.2181748  վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված կառուցապատման իրավունքի  տրամադրման  մասին  պայմանագրի  գործողության  ժամկետը  երկարացնելու  մասին:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի հ.276-Ն, 2005թ.  դեկտեմբերի  29-ի  հ.2387-Ն և Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշումներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  վարչության  02.03.2017թ. հ.18-06/1-Տ-84  եզրակացությունը.   
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մուշեղ Տերյանի  հետ  կնքել  համաձայնագիր՝ Երևանի քաղաքապետի  2006  թվականի մայիսի  18-ի     հ.789-Ա և 2006թ. սեպտեմբերի 18-ի հ.1486-Ա որոշումների  հիման վրա, Կոմիտասի պողոտայի հ.3 շենքի դիմաց  գտնվող տաղավարի զբաղեցրած 7.6քմ մակերեսով հողամասի համար 2006 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.40/Կ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություն ու լրացում  կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունն ու լրացումը.  
1)պայմանագրի 2-րդ կետի 2.1 ենթակետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացնել  մինչև 2020  թվականի հունվարի  31-ը։>>.
2)պայմանագրի  5.1 ենթակետում <<1.0>> թիվը փոխարինել <<5.0>> թվով, իսկ <<1252>> թիվը <<6260>> թվով:
2.Մուշեղ Տերյանին կառուցապատման իրավունքով  պատկանող տաղավարին  տրամադրել  <<Կոմիտասի պողոտա, հ.3/8>> հասցեն:
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Արաբկիր վարչական շրջանի  ղեկավարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման  անշարժ գույքի  պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝  դրա  ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝  երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
7.Սույն որոշման կատարման  ընթացքի  նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:


                    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ