Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.03.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    


932-Ա  22.03.2017թ.   


ԴԱԼՄԱՅԻ  ԱՅԳԻՆԵՐՈՒՄ  ԳՏՆՎՈՂ,   <<ՄԵՏԱՔՍ>> ԲԲԸ-ԻՆ   ՏՐԱՄԱԴՐՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՀԱՄԱՐ  2006  ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒՆԻՍԻ  6-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ  ԾԱՎԱԼԵԼՈՒ  ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ.662  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է  հանդիսացել <<Մետաքս>> ԲԲԸ-ի գրությունը` Դալմայի  այգիներում գտնվող, վարձակալության  իրավունքով  ընկերությանը տրամադրված  50071.76քմ  մակերեսով հողամասի համար կնքված պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/  իրավունքի  գրանցման  22.02.2008թ. հ.2262575 վկայականը:                                     
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի հ.1530-Ն և 2015 թվականի հունիսի 25-ի հ.703-Ա որոշումներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  վարչության  04.03.2017թ.  հ.18-06/2-9330 եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, <<Մետաքս>> ԲԲԸ-ի  հետ  կնքել  համաձայնագիր՝ Դալմայի այգիներում գտնվող, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը  վարձակալության  հանձնելու մասին  06.06.2006թ.  կնքված հ.662  պայմանագրում  փոփոխություններ  ու լրացում  կատարելու մասին`
1)պայմանագրի 16-րդ կետը, շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2025  թվականի դեկտեմբերի 31-ը.>>
2)պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր՝ 7.5 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<7.5 <<Դալմայի այգիների>> 256հա տարածք զբաղեցնող անտառային նշանակության հողերի սահմաններում հնագիտական, պատմամշակութային և բնապահպանական նշանակություն ունեցող հանգստի և ժամանցի համալիր  (լանդշաֆտային պարկ) ստեղծելու նպատակով համապատասխան ծրագրի հաստատման կամ ընդունման և այդ տարածքում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով շինարարական աշխատանքների մեկնարկի դեպքում վարձատուն իրավունք ունի սահմանված կարգով  միակողմանի հրաժարվել պայմանագրից, որի մասին հողօգտագործողին ծանուցվում է երկու ամիս առաջ: Տվյալ դեպքում պայմանագիրը համարվում է լուծված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով:>>.
3)պայմանագրի 9-րդ կետով նախատեսված հողամասի տարեկան վարձավճարը հաշվարկել տվյալ հողամասի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով:
2.Ընդունել ի  գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում  նշված  համաձայնագրից  ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության  և  քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման  վարչությունների  պետերի  վրա:
5. Սույն  որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:
    

                 
        
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ