Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.03.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ

    

940-Ա  23.03.2017թ. 

 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏՒ   2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի Հ.4815-Ա,
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.03.2017թ. հ.18-06/268 եզրակացությունը, սեփականության իրավունքների գրանցման վկայականը, որի համաձայն արդեն իսկ առկա է ընդհանուր 26.0քառ.մ և համատեղ 240.8քառ.մ սեփականության իրավունքով գրանցված հողամասեր.  
1.Երևանի քաղաքապետի 2007թ. նոյեմբերի 13-ի «Բազմաբնակարան շենքերին կից (շենքերի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցներն օրինական ճանաչելու և շենքերի զբաղեցրած հողամասերը դրանց բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցելու մասին» հ.4815-Ա որոշման հավելվածի 41-րդ տողի 4-րդ սյունակում «500.35քմ» բառերը փոխարինել «614.57քմ» բառերով:
2.Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ քննարկվող հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
3.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նոր նմուշի հատակագծերով, չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.6836-2007 գլխավոր հատակագիծը ։
4.Հանձնարարել Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարության պետին 5-օրյա ժամկետում սույն որոշման մասին տեղեկացնել համապատասխան բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին՝ բնակչությանն իրազեկելու համար։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների և քարտուղարության պետերի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։

        
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ