Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

975-Ա  20.03.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ

ՊԼԵՍՍԻ -ՌՈԲԻՆՍՈՆ ՔԱՂԱՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը, հաշվի առնելով Պլեսսի-Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմըզեկի հրավերը՝
1.Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությանը, 2018 թվականի ապրիլի 5-ից 10-ը, գործուղել Ֆրանսիայի Պլեսսի-Ռոբինսոն քաղաք` հետևյալ կազմով.
  Գեղամ Կարապետյան -          Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի
                                           աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ
  Գայանե Հարությունյան -        Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի
                                           աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ
2.Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության գործուղման հետ կապված ծախսերը կատարվում են Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի միջոցների հաշվին, վարչական շրջանի մասով, բացառությամբ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը։
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի վրա։
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վ.Վարդանյանի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ