Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
990-Ա  21.03.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի Հ.4211-Ա ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի Հ.4321-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2017 թվականի նոյեմբերի 22–ի հ.4211-Ա և դեկտեմբերի 1-ի հ.4321-Ա որոշումներով սահմանված 60-օրյա ժամկետից հետո համապատասխան վճարը կատարելու պատրաստակամություն հայտնելու և սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ քաղաքացի Ռոբերտ Վարդանյանի 05.03.2018թ. հ.Վ-307 դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի նոյեմբերի 22–ի «Նոր-Արեշի 22-րդ փողոցի հ.11/2 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Ռոբերտ Վարդանյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.4211-Ա որոշման 3-րդ կետի 1) ենթակետով և 4–րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։
2.Երևանի քաղաքապետի 2017 թվականի դեկտեմբերի 1-ի «Ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.4321-Ա որոշման 2-րդ կետի 1)ենթակետով նախատեսված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։
3.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


   ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ