Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

09.01.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 1-Ա   09.01.2017թ.

 ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ   «ԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/58»  ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի  23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Դավթաշեն շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի կողմից ներկայացված  ծաղկային կոմպոզիցիաների գնման հայտը.
1.Ձևավորել ԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/58 ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Խ.Կարապետյան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ /հանձնաժողովի նախագահ/
Տ.Մարկարյան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ /հանձնաժողովի անդամ/
Վ.Մարտիրոսյան Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Ա.Ասոյան Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության գլխավոր մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Կ.Արամյան Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի անդամ /հանձնաժողովի անդամ/
2.Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Մ.Կարապետյանին։
3.Սահմանել, որ գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 9-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
6.Սույն կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը:


     ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ