Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

12.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
100-Ա 12.02.2021թ.


«ԵՔ-ԲՄԱՊՁԲ-21/9» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կողմից ներկայացված կենցաղային թափոնների պոլիէթիլենային կոնտեյներների գնման հայտը`
1. Ձևավորել «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-21/9» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Գ. Աղաբեկյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության և սանմաքրման բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի նախագահ/
Ս. Մանուչարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության և սանմաքրման բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Ա. Աղաբեկյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբանահության և սանմաքրման բաժնի առաջատար մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Հ. Ռամազյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբանահության և սանմաքրման բաժնի առաջին կարգի մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Ա. Գևորգյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբանահության և սանմաքրման բաժնի առաջին կարգի մասնագետ /հանձնաժողովի անդամ/
2. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի պետ Գ. Մուրադյանին։
3. Սահմանել, որ բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա 2021 թվականի փետրվարի 12-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Ս. Ներսեսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                         Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ