Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
101-Ա 15.02.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 177-րդ կետով.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի N 3704-Ա որոշման N 2 հավելվածի 38-րդ կետը՝ 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 5-ը ներառյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարությունում իրականացնել 2018-2021թթ. հաշվետու ժամանակաշրջանի համակարգի գնահատման աուդիտ։
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարությունում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Ա.Գևորգյանին (խմբի ղեկավար), Ա.Ալեքսանյանին և Հ.Հակոբյանին:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ