Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22.11.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

1084-Ա 22.11.2021թ.

 

«ԵՔ-ԲՄԽԾՁԲ-22/2» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի կողմից ներկայացված 2022 թվականի համար նախատեսվող Աջափնյակ վարչական շրջանի բակային տարածքների և խաղահրապարակների ընթացիկ նորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԲՄԽԾՁԲ-22/2» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Կիրակոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության բյուջետային ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի նախագահ/
Կ. Հարությունյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության բյուջետային ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Ղավալյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման բաժնի առաջին կարգի մասնագետ
Ե. Կարապետյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ
Կ. Անտոնյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գործառնական բաժնի գլխավոր մասնագետ
2. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության աշխատանքների և ծառայությունների գնումների բաժնի գլխավոր մասնագետ Է. Հարոյանին:
3. Սահմանել, որ բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 26-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ