Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
116-Ա 17.02.2021թ.


«ԵՔ-ԳՀԽԾՁԲ-21/3» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի կողմից ներկայացված Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցման և պահպանման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԽԾՁԲ-21/3» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Կիրակոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության բյուջետային ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի նախագահ/
Ա. Ղալումյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գործառնական բաժնի գլխավոր մասնագետ
Կ. Անտոնյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետ
Կ. Հարությունյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության բյուջետային ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ
Ռ. Աբրահամյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության կազմակերպությունների եկամուտների ու ծախսերի ծրագրավորման և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ի. Եղիազարյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 17-ին, ժամը 12:30-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ