Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

21.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
130-Ա 21.02.2020թ.


«ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/9» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված՝ զրուցատաղավարների, նստարանների, խաղահրապարակների (տեղադրումով) գնման հայտը`
1. Ձևավորել «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/7» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ս. Կատվալյան Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ /հանձնաժողովի նախագահ/
Ս. Ասատրյան Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար /հանձնաժողովի անդամ/
Հ. Բադալյան Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲԲՇԿՄԱԿ բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Ն. Գալստյան Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲԲՇԿՄԱԿ բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Մ. Գրիգորյան Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ /հանձնաժողովի անդամ/
2. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի պետ Գ. Մուրադյանին։
3. Սահմանել, որ բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 26-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Հ. Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ