Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

23.02.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 132-Ա  23.02.2017թ.

 ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ԵՔ-ՇՀԾՁԲ-17/24»  ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի  23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված սարքերի և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների գնման հայտը.
1.Ձևավորել ԵՔ-ՇՀԾՁԲ-17/24 ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա.Միսկարյան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ /հանձնաժողովի նախագահ/
Է.Ղազարյան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
Ն.Մուկուչյան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
Ս.Մաքսապետյան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏԲՇԿՄԱԿ բաժնի առաջատար մասնագետ
Ն.Պողոսյան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մծակույթի և սպորտի  բաժնի առաջատար մասնագետ
2.Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի առաջատար մասնագետ Ա.Վարդանյանին։
3.Սահմանել, որ գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. փետրվարի 24-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
6.Սույն կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ