Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

23.02.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 133-Ա  23.02.2017թ.

 «ԵՔ-ԲԸԱՇՁԲ-17/75»  ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ  ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ  ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով <<Գնումների մասին>>  ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության  վարչության պետի կողմից ներկայացված Երևան քաղաքի կոյուղու և ջրի խողովակների փոխման ու կոյուղու դիտահորի կառուցման  աշխատանքների գնման հայտը
1.Ձևավորել «ԵՔ-ԲԸԱՇՁԲ-17/75» ծածկագրով բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ռ.Փիլոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կենսաապահովման բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)
Հ.ԽաչատրյանԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության  համատիրությունների հետ աշխատանքների բաժնի պետ (հանձնաժողովի  գնահատող  անդամ)
Հ.Երգենյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կենսաապահովման բաժնի գլխավոր  մասնագետ  (հանձնաժողովի  գնահատող  անդամ)
Ա.Գևորգյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կենսաապահովման բաժնի  գլխավոր  մասնագետ (հանձնաժողովի բացող անդամ)
Ժ.Մաթևոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության և սանմաքրման բաժնի առաջատար  մասնագետ (հանձնաժողովի  բացող անդամ)
2.Բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման  բաժնի գլխավոր  մասնագետ  Գ. Հուրոյանին։
3.Սահմանել, որ բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. փետրվարի 24-ին, ժամը 9:20-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության  ու գնումների վարչությունների   պետերի  վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ. Նիկոյանը:


                ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ