Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

23.02.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 137-Ա  23.02.2017թ.

 «ԵՔ-ԲԸԾՁԲ-17/100» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված ծնողազուրկ երեխաների մեկօրյա հանգստի Ծաղկաձորում կազմակերպման   ծառայությունների գնման հայտը`
1.Ձևավորել «ԵՔ-ԲԸԾՁԲ-17/100» ծածկագրով բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ն.Ղուկասյան Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/
Տ.Շահբազյան Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի 1-ին կարգի  մասնագետ  
Ս.Ամիրխանյան Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի 1-ին կարգի մասնագետ
Օ.Մկրտչյան Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոց. ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի առաջատար  մասնագետ
Ս.Ղարագյոզյան Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի տեղակալ
2.Բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ի.Եղիազարյանին։
3.Սահմանել, որ գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. փետրվարի 24-ին, ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության  պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը:


          ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                               Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ