Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

27.02.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 138-Ա  27.02.2017թ.

 ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 12-ի «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.21-Ա որոշման 8-րդ հավելվածը, ինչպես նաև հաշվի առնելով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 20.02.2017թ. hh.25/01-Ա19  և 25/01-2/135 գրությունները.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին և Երևանի  Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով Երևանի Արաբկիր վարչական շրջանի մասով բյուջետային ծախսերի  գործառական դասակարգման 10 բաժնի, 07  խմբի, 01 դասի «04. Սոցիալապես  անապահով  անձանց աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով  նախատեսված գումարներից, որպես օգնություն, Գենյա Աղաբաբյանին (Սոսեի փող. 2 շենք, բն.14, անձնագիր AH 0639121, 31.07.2008թ. 007) և Գոհարիկ Պետրոսյանին (Հակոբյան փող. 12 շենք, բն.12, անձնագիր AM 0855723, 31.08.2012թ. 004) հատկացնել յուրաքանչյուրին 20.0 (քսան) հազարական դրամ:
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
3.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի  վրա։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ