Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.02.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 143-Ա 14.02.2018թ.

 «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-18/73» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կարիքների համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության եզրակացության տրամադրման աշխատանքների կատարման գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-18/73» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Գ. Գրիգորյան Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և ԲՇԿՄ հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Համբարձումյան Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ
Լ. Սաղոյան Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ
Մ. Վաթինյան Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
Ռ. Ղասաբօղյան Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
2. Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Ն. Կիրակոսյանին։
3. Սահմանել, որ բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. փետրվարի 16-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ՝ Վ. Նիկոյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ