Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
17-Ա 20.01.2020թ.


«ԵՔ-ԳՀԾՁԲ-20/45» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված սպորտային միջոցառումների կազմակերպման ծառայությունների գնման հայտը`
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-20/45» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Բալբաբյան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար /հանձնաժողովի նախագահ/
Ն. Մուկուչյան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
Է. Ղազարյան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
Մ. Ջալաթյան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի գլխավոր մասնագետ
Մ. Շահինյան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տեխ. սպասարկման անձնակազմի տնտեսվար
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ի. Եղիազարյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 20-ին, ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:

 

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ