Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.01.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 18-Ա   17.01.2017թ.

 ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/60» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի  23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի կողմից ներկայացված 2017 թվականի համար նախատեսվող շինանյութի գնման հայտը.
1.Ձևավորել ԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/60 ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Յու.Մամիկոնյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ/հանձնաժողովի նախագահ/
Ա.Մարկոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ
Ա.Բաղրամյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ
Ա.Գասպարյան «Երևանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ի մեթոդիստ
Մ.Աբրահամյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գործավար
2.Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի առաջատար մասնագետ Ա.Վարդանյանին։
3.Սահմանել, որ գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 18-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
6.Սույն կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ