Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.01.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 19-Ա   17.01.2017թ..

 «ԵՔ-ԲԸԱՇՁԲ-17/65» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 22.01.2016 թվականի N 38-Ա կարգադրությամբ ստեղծված մասնագիտական խմբի ղեկավար Գ. Ամատունյանի կողմից ներկայացված Երևանի քաղաքի փողոցների, հրապարակների և այգիների նստարանների և աղբամանների մասնակի և ամբողջական վերանորոգման աշխատանքների գնման հայտը`
1.Ձևավորել «ԵՔ-ԲԸԱՇՁԲ-17/65» ծածկագրով բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Տ.Ամյան «Ձևավորում» ՓԲԸ-ի մասնագետ /հանձնաժողովի նախագահ/
Ռ.Կարապետյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության առաջին կարգի մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Լ.Նահապետյան «Ձևավորում» ՓԲԸ-ի մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Հ.Բաբաջանյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության առաջատար մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Ա.Հովհաննիսյան «Ձևավորում» ՓԲԸ-ի մասնագետ /հանձնաժողովի անդամ/
2.Բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի պետ Գ. Մուրադյանին։
3.Սահմանել, որ գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 18-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության  պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը:


             ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ