Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.01.2019

ԵՐԵՎԱՆԻ    ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ  

2-Ա    11.01.2019թ.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


       
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի   50–րդ հոդվածով, 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ.
1.Երևանի շենքերի, շինությունների և հողամասերի համարակալման (հասցեավորման) աշխատանքների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով ՝ ստեղծել   աշխատանքային խումբ, հետևյալ կազմով.                     
                                          Աշխատանքային խմբի ղեկավար
Վահան Խաչատրյան    Երևան քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ
                                          Աշխատանքային խմբի անդամներ
Խանգելդյան Աշոտ    «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ –ի տնօրեն
Սարաֆյան Մեսրոպ    «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ –ի անշարժ գույքի համարակալման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ
Գալստյան   Արա    «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ –ի տնօրենի խորհրդական
Գրիգորյան Լիլիթ    «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ–ի  անշարժ գույքի համարակալման, հաշվառման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ
Գալստյան Լիլիա    «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ–ի  անշարժ գույքի համարակալման, հաշվառման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ
Խալաթյան Հասմիկ    «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ–ի անշարժ գույքի համարակալման, հաշվառման և վերլուծության բաժնի  գլխավոր մասնագետ
Ղարիբյան Արփինե    «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ –ի անշարժ գույքի համարակալման, հաշվառման և վերլուծության բաժնի առաջատար մասնագետ
Արիստակեսյան Վարուժան    «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ –ի  անշարժ գույքի համարակալման, հաշվառման և վերլուծության բաժնի առաջատար մասնագետ
Սաֆարյան Հեղուշ    «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ –ի անշարժ գույքի տեխնիկական գույքագրման, պայմանագրերի նախապատրաստման, մշակման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ
Ներսիսյան Նարինե    «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ –ի անշարժ գույքի տեխնիկական գույքագրման, պայմանագրերի նախապատրաստման, մշակման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ
Թադևոսյան Արտյուշա    «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի տնօրենի օգնական
2.Աշխատանքային խմբի ղեկավարին՝ յուրաքանչյուր ամիս ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
3.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվու-թյունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4.Կարգադրության կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ