Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

09.01.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 2-Ա   09.01.2017թ.

 ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ   «ԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/54»  ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի  23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի կողմից ներկայացված  կրի ձեռքբերման  գնման հայտը.
1.Ձևավորել ԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/54 ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա.Մարտիրոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ /հանձնաժողովի նախագահ/
Ս.Մաքսապետյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ  /հանձնաժողովի անդամ/
Ա.Հազարապետյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-դենտրոլոգ  /հանձնաժողովի անդամ/
Դ.Գրիգորյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ  /հանձնաժողովի անդամ/
Հ.Հարությունյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  բնապահպանության վարչության առաջատար մասնագետ  /հանձնաժողովի անդամ/
2.Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Մ.Կարապետյանին։
3.Սահմանել, որ գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 9-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք.Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
6.Սույն կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը:


    ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ