ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

02.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 207-Ա   02.03.2018թ.

«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/115» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի կողմից ներկայացված համակարգչային սարքերի և սարքավորումների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/115» ծածկագրով գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Մկրտչյան Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարության պետ /հանձնաժողովի նախագահ/    
Վ. Զեյնալյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի պետ
Վ. Մարտիրոսյան Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ
Ժ. Բալաբանյան Երևանի քաղաքապետարանի «ԳՇՊՇ» ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ    
Ա. Ասոյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի 2-րդ կարգի մասնագետ
2. Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի առաջատար  մասնագետ Ն. Կիրակոսյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. մարտի 2-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին  ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության   պետի  վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ. Նիկոյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ