Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

06.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 217-Ա   06.03.2018թ.

 «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/6» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի և կենցաղային սարքավորումների ձեռքբերման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/6» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Գ.Մարտիրոսյան Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր  մասնագետ /հանձնաժողովի նախագահ/
Ս. Ներսիսյան Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Տեխնիկական սպասարկման անձնակազմ  /տնտեսվար/                                                                     
Մ. Կլեկչյան Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
Ս. Սահակյան Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
Ե. Մաթևոսյան Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Տեխնիկական սպասարկման անձնակազմ /համակարգչային տեխնիկայի համակարգող/
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Վ.Մեժունցին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ՝ Վ. Նիկոյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ