ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

07.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 222-Ա   07.03.2018թ.

 ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 11-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.41-Ա որոշման 8-րդ հավելվածը, ինչպես նաև հաշվի առնելով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 27.02.2018թ. h.25/01-Բ22 գրությունը.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին և Երևանի  Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով Երևանի Արաբկիր վարչական շրջանի մասով բյուջետային ծախսերի  գործառական դասակարգման 10 բաժնի, 07  խմբի, 01 դասի «04. Սոցիալապես  անապահով  անձանց աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով  նախատեսված գումարներից, որպես օգնություն, Կարինե Բաբայանին (Մամիկոնյանց փող. 56աշ. բն.18, անձնագիր AF0752124, 17.07.2003թ. 004) հատկացնել  25.0 (քսանհինգ) հազար դրամ:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի  վրա։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ