Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


227-Ա 14.03.2019թ.

 

«ԵՔ-ԲՄԱՇՁԲ-19/45» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թվով 3 բակերի բարեկարգման աշխատանքների գնման հայտը`
1.Ձևավորել «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-19/45» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.

Ա. Համբարձումյան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Փայտյան Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի առաջատար մանագետ (հանձնաժողովի գնահատող անդամ)
Լ. Սաղոյան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի բացող անդամ)
Մ. Վաթինյան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի գնահատող անդամ)
Ռ. Ղասաբօլյան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի բացող անդամ)

2. Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Գ. Հուրոյանին։
3. Սահմանել, որ բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. մարտի 18-ին, ժամը 10:10-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Հ. Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ