Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 233-Ա   13.03.2018թ.

 «ԵՔ-ԳՀԾՁԲ-18/69» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության  պետի կողմից ներկայացված Երևան համայքի սեփականությունը հանդիսացող գույքի /շարժական և անշարժ/ շուկայական գնահատման և հաշվետվության տրամադրման ծառայությունների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-18/69» ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Գ.Խաչատրյան Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության շենքերի, շինությունների և ոչ բնակելի տարածքների հաշվառման և կառավարման բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/
Ռ.Գրիգորյան Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության շենքերի, շինությունների և ոչ բնակելի տարածքների հաշվառման և կառավարման բաժնի առաջին կարգի մասնագետ
Ռ.Խալաթյան Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի առաջին կարգի մասնագետ
Գ.Ներսիսյան Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության շենքերի, շինությունների և ոչ բնակելի տարածքների հաշվառման և կառավարման բաժնի առաջատար մասնագետ
Լ.Մանուկյան Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության հողօգտագործման պայմանագրերի կնքման, հաշվառման և վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ
2. Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Վարդանյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. մարտի 13-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ.Նիկոյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ