Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 240-Ա   14.03.2018թ.

 «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/140» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության կողմից ներկայացված, հետիոտնային կանչի լուսացույցների ձեռքբերման և տեղադրման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/140» ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Հ. Նավասարդյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ /հանձնաժողովի նախագահ/
Հ. Մելքումյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի պետ /հանձնաժողովի  բացող անդամ/
Ա. Գասպարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության  երթևեկության  կառավարման  բաժնի պետ /հանձնաժողովի  գնահատող անդամ/
Է. Խուրշուդյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի  գնահատող  անդամ/
Է. Գալստյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության  երթևեկության  կառավարման  բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի   բացող անդամ/
2. Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի  գլխավոր մասնագետ  Գ. Հուրոյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. մարտի 14-ին, ժամը 9:15-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին` գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի  վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ. Նիկոյանը:


             ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ