Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 244-Ա   15.03.2018թ.

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 175-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով և 5-րդ մասով՝
1.Երևանի քաղաքապետի 26.02.2018 թվականի «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/95» ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողով ձևավորելու մասին N 175-Ա կարգադրության (այսուհետև՝ Կարգադրություն) 1-ին կետում «Հ.Հարությունյան - Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոց.ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի առաջին կարգի մասնագետ» բառերը փոխարինել «Ա.Համբարձումյան - Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ» բառերով։
2.Սույն կարգադրությունների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
3.Սույն կարգադրությունների կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ