Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 245-Ա   15.03.2018թ.

 «ԵՔ-ԳՀԾՁԲ-18/70» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 07.03.2018 թվականի N833-Ա որոշմամբ ստեղծված մասնագիտական խմբի ղեկավարի կողմից ներկայացված Երևան քաղաքում ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-18/70» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Է. Շաքարյան Երևանի քաղաքապետի 07.03.2018 թվականի N833-Ա որոշմամբ ստեղծված մասնագիտական խմբի ղեկավար /հանձնաժողովի նախագահ/
Վ. Չիլինգարյան Երևանի քաղաքապետի 07.03.2018 թվականի N833-Ա որոշմամբ ստեղծված մասնագիտական խմբի անդամ
Ս. Մաքսապետյան Երևանի քաղաքապետի 07.03.2018 թվականի N833-Ա որոշմամբ ստեղծված մասնագիտական խմբի անդամ
Լ. Գևորգյան Երևանի քաղաքապետի 07.03.2018 թվականի N833-Ա որոշմամբ ստեղծված մասնագիտական խմբի անդամ
Ա. Հազարապետյան Երևանի քաղաքապետի 07.03.2018 թվականի N833-Ա որոշմամբ ստեղծված մասնագիտական խմբի անդամ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա. Համբարձումյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. մարտի 15-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ. Նիկոյանը:


  ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ