Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 246-Ա   15.03.2018թ.

 «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-18/20» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի  07.03.2018թ թվականի «Մասնագիտական խումբ ձևավորելու մասին»  թիվ   833-Ա կարգադրությամբ ձևավորված մասնագիտական խմբի  կողմից ներկայացված  Երևան քաղաքում ոռոգման ցանցերի կառուցման  աշխատանքների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-18/20» ծածկագրով գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Է. Շաքարյան Երևանի քաղաքապետի 07.03.2018թ թվականի «Մասնագիտական խումբ ձևավորելու մասին»  թիվ 833-Ա կարգադրությամբ ձևավորված մասնագիտական խմբի  ղեկավար  (հանձնաժողովի նախագահ)
Վ. Չիլինգարյան Երևանի քաղաքապետի 07.03.2018թ թվականի «Մասնագիտական խումբ ձևավորելու մասին» թիվ  833-Ա կարգադրությամբ ձևավորված մասնագիտական խմբի  անդամ (հանձնաժողովի բացող  անդամ)
Ս. Մաքսապետյան Երևանի քաղաքապետի 07.03.2018թ թվականի «Մասնագիտական խումբ ձևավորելու մասին» թիվ  833-Ա կարգադրությամբ ձևավորված մասնագիտական խմբի  անդամ (հանձնաժողովի բացող անդամ)
Լ. Գևորգյան Երևանի քաղաքապետի 07.03.2018թ թվականի «Մասնագիտական խումբ ձևավորելու մասին»  թիվ 833-Ա կարգադրությամբ ձևավորված մասնագիտական խմբի անդամ (հանձնաժողովի գնահատող անդամ)
Ա. Հազարապետյան Երևանի քաղաքապետի 07.03.2018թ թվականի «Մասնագիտական խումբ ձևավորելու մասին»  թիվ 833-Ա կարգադրությամբ ձևավորված մասնագիտական խմբի անդամ (հանձնաժողովի գնահատող անդամ)
2. Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր  մասնագետ   Գ. Հուրոյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. մարտի 15-ին, ժամը 9:15-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ՝


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ