Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20.04.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 266-Ա  20.04.2017թ.

«ԵՔ-ԲԸԾՁԲ-17/125» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության  վարչության պետի կողմից ներկայացված Ամանորյա միջոցառումների կազմակերպման ծառայությունների գնման հայտը`
1.Ձևավորել «ԵՔ-ԲԸԾՁԲ-17/125» ծածկագրով բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ռ.Զաքարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ  /հանձնաժողովի նախագահ/
Հ.Ազատյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ
Վ.Սոլակյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության  վարչության առաջատար  մասնագետ
Հ.Դավթյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության  վարչության առաջատար  մասնագետ
Մ.Զաքարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության  վարչության առաջին կարգի  մասնագետ
2.Բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ի.Եղիազարյանին։
3.Սահմանել, որ գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության  պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը:


          ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ