Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

21.04.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 267-Ա  21.04.2017թ.

 ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/96»  ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի  23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված  գրասենյակային ապրանքների ձեռքբերման հայտը.
1.Ձևավորել ԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/96 ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Հ.Մովսիսյան Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄԱԿ բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/
Վ.Մուրադյան Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄԱԿ բաժնի պետի տեղակալ /հանձնաժողովի անդամ/
Վ.Մանուկյան Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Ս.Յուզբաշյան Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Հ.Աղաբալյան    Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ /հանձնաժողովի անդամ/
2.Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Վ.Մեժունցին։
3.Սահմանել, որ գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. ապրիլի 21-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
6.Սույն կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ