Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
288-Ա 11.03.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ի N 65-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի փետրվարի 3-ի «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-20/40» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողով ձևավորելու մասին» N 65-Ա կարգադրության 1-ին կետում «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/ Ա. Մարտիրոսյան» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի նախագահ/ Վ. Գուլգուլյան» բառերով:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետ վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌՍՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                         ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ