Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

09.01.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 3-Ա   09.01.2017թ.

 «ԵՔ-ԲԸԾՁԲ-17/91» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված վարչական շրջանի վարչական շենքի վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննություն ծառայության  գնման հայտը`
1.Ձևավորել «ԵՔ-ԲԸԾՁԲ-17/91»  ծածկագրով բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա.Ալավերդյան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ /հանձնաժողովի նախագահ/
Ա.Բաբայան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ղեկավար /հանձնաժողովի անդամ/
Վ.Դեմիրչյան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի առաջատար մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Ս.Շահբազյան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի առաջատար մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Ա.Գասպարյան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական  բաժնի առաջատար մասնագետ /հանձնաժողովի անդամ/
2.Բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր  մասնագետ Մ.Կարապետյանին ։
3.Սահմանել, որ գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 9-ին, ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության  պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը:


         ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ