Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

23.01.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 30-Ա  23.01.2017թ.

 «ԵՔ-ՊԸԾՁԲ-17/13» ԾԱԾԿԱԳՐՈՎ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի կողմից ներկայացված փաստաթղթերի կարման և կազմման ծառայությունների գնման հայտը`
1.Ձևավորել «ԵՔ-ՊԸԾՁԲ-17/13» ծածկագրով պարզեցված ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա.Մկրտչյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ  /հանձնաժողովի նախագահ/
Մ.Վաթինյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ  /հանձնաժողովի անդամ/
Է.Ղազարյան Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Ա.Գասպարյան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Գ.Մարտիրոսյան Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի անդամ/
2.Պարզեցված ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Մ.Կարապետյանին։
3.Սահմանել, որ գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 23-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Պարզեցված ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության  պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը:
       


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                 Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ