Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

12.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

330-Ա 12.04.2019թ.


ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 18-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.66-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 4), ինչպես նաև հաշվի առնելով «Տարոն-Տալ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի 29.03.2019թ. գրությունը.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին և Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով Երևանի Արաբկիր վարչական շրջանի մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի, 07 խմբի, 01 դասի «03. Սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական և հիշատակի օրերին աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով նախատեսված գումարներից, որպես օգնություն, ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանն աջակցելու նպատակով «Տարոն-Տալ» ՍՊԸ-ին հատկացնել 250.0 (երկու հարյուր հիսուն) հազար դրամ:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա։

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ