Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20.05.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 331-Ա  20.05.2017թ.

 «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-17/1» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի  22.01.2016 թվականի «Մասնագիտական խումբ ձևավորելու մասին»  թիվ   39-Ա կարգադրությամբ ձևավորված մասնագիտական խմբի կողմից ներկայացված  Երևան քաղաքի պանելային շենքերի ֆասադների դեկորատիվ գունազարդման աշխատանքների   գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-17/1» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Հ.Պետրոսյան Երևան քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Հ.Բաբաջանյան Երևան քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության առաջատար մասնագետ (հանձնաժողովի գնահատող անդամ)
Ռ.Կարապետյան Երևան քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության առաջին կարգի մասնագետ (հանձնաժողովի բացող անդամ)
Լ.Նահապետյան «Ձևավորում» ՓԲԸ-ի մասնագետ (հանձնաժողովի գնահատող անդամ)
Ա.Հովհաննիսյան «Ձևավորում» ՓԲԸ-ի մասնագետ (հանձնաժողովի բացող անդամ)
2.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր  մասնագետ Գ. Հուրոյանին։
3.Սահմանել, որ գնանշման հարցման  ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. մայիսի 20-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի  վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ. Նիկոյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                         Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ