Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

16.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


336-Ա 16.04.2019թ.


«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-19/62» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Աջափնյակ և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարների կողմից ներկայացված վարչական շրջանների կարիքների համար համակարգչային տեխնիկայի գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-19/62» ծածկագրով գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ռ. Աբրահամյան Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/
Մ. Քալանդարյան Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ԿՏԲՇԿՄԱԿ բաժնի պետի տեղակալ
Թ. Բերբերյան Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի ԿՏԲՇԿՄԱԿ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար
Գ. Խարբության Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ
Հ. Ապրեսյան Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ
2. Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Ն. Կիրակոսյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. ապրիլի 17-ին, ժամը 16:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ