Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

360-Ա 13.04.2021թ.


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 10-ի հ.1189-Ա հրամանի հ.3 հավելվածի 46-րդ և 47-րդ կետերով սահմանված պահանջները՝ Երևան քաղաքի հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վարման հետ կապված աշխատանքները կազմակերպելու նպատակով՝

1. Ստեղծել հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

Հանձնաժողովի նախագահ

Արմինե Զոհրաբյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի
տեղակալ

Հանձնաժողովի անդամներ
Մարինե Սեթյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության առաջատար մասնագետ
Աննա Չոբանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ-ի
վերակենդանացման բաժանմունքի վարիչ

2. Հանձնարարել հանձնաժողովին՝ իր գործունեության ընթացքում առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 10-ի հ.1189-Ա հրամանի պահանջններով:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվու-թյունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի վրա։
4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Հարությունյանի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                          Հ.ՍԱՐԳՍՅԱՆ