Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.04.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 363-Ա   13.04.2018թ.

  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՏՈՆԱԿԱՆ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐՈՎ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԻ /ԼՐԱԿԱԶՄՈՎ/ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով «Սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական և հիշատակի օրերին աջակցություն» ծրագրով նախատեսված միջոցները՝
1.Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով նախատեսված գումարի շրջանակում մանկապարտեզներն ավարտող սաների համար դպրոցական պայուսակների /լրակազմով/ ձեռքբերման նպատակով, համապատասխանաբար` N«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/18» ծածկագրով, կազմակերպված գնման գործընթացի արդյունքում, համաձայն կնքված պայմանագրի, բաշխումը կազմակերպել ըստ վարչական շրջանների /հավելված N 1/։
2.Սույն կարգադրության 1-ին կետով նախատեսված դպրոցական պայուսակների /լրակազմով/ ընդունման և բաշխման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել հանձնաժողովներ՝ ըստ վարչական շրջանների /հավելված N 2
3.Հանձնարարել հանձնաժողովին` ապահովել սույն կարգադրության N 1 հավելվածում նշված դպրոցական պայուսակների /լրակազմով/ բաշխման աշխատանքներն՝ ըստ վարչական շրջանների։
4.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրա-կրթության վարչության պետի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների վրա։
5.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ա.Սուքիասյանի վրա։


         ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ