Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

16.04.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 368-Ա   16.04.2018թ.

  «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/165» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված էլեկտրատեխնիկայի գնման հայտը`
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/165» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Թ. Երկանյան Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Հովակիմյան Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի անդամ)
Մ. Թերզյան Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի անդամ)
Գ. Հակոբյան Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի անդամ)
Գ. Գրիգորյան Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի անդամ)
2.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Լ. Ղավալյանին։
3.Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. ապրիլի 17-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության  պետի  վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը:


        ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ