Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

19.04.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 379-Ա   19.04.2018թ.

 ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Երևանի քաղաքապետի 2018թ. ապրիլի 16-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշա¬տակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» հ.1415-Ա որոշման 4-րդ կետի բ) ենթակետի կատարումն ապահովելու, 2018թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով.
1.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին` կազմակերպել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից, ժամը 830-ից մինչև  2200-ն, հետևյալ երթուղիներով.
հ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ -  Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։
Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:
հ.2 երթուղի -«Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:
Հետադարձը՝ նույն ուղեգծով:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվու-թյան և հասարակայնության հետ կապերի վարչության պետին` սույն կարգադրության մասին զանգվա¬ծային լրատվամիջոցներով տեղեկացնել մայրաքաղաքի ազգաբնակչությանը:
3.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատ¬վու-թյունը դնել աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի վրա:
4.Սույն կարգադրության կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքա¬պետի խորհրդական Ա.Գևորգյանը։


 ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ