Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20.04.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 382-Ա   20.04.2018թ.

  ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 11-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.41-Ա որոշման 8-րդ հավելվածը, ինչպես նաև հաշվի առնելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 10.04.2018թ. հ.26/06-Ա2523 գրությունը.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին և Երևանի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով Երևանի Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանի մասով բյուջետային ծախսերի  գործառական դասակարգման 10 բաժնի, 07  խմբի, 01 դասի «04. Սոցիալապես  անապահով  անձանց աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով   նախատեսված գումարներից Արամայիս Աճեմյանին (Հաղթանակ 3-րդ փող. 31/1 տուն, անձնագիր AR0593401, 20.02.2018թ. 008) հատկացնել 100.0 (մեկ հարյուր) հազար դրամ:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի  վրա։


  ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ